FCB

FC Barcelona

Պեդրոն չի հրավիրվի Իսպանիայի հավաքական

Ֆաբրեգաս

11.05.2012 21:54

Կատալոնական Բարսելոնայի հարձակողական ոճի կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսը չի մասնակցի ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնությանը։ Այդ մասին հայտարարել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն։

-Պեդրոն ծանր մրցաշրջան անցկացրեց։ Վնասվածքներն անընդհատ հետապնդում էին նրան։ Երբեմն նա լավ էր խաղում, սակայն դեռ պատշաճ մարզավիճակում չէ։ Այս մրցաշրջանում Պեդրոն աչքի չընկավ կայունությամբ, իսկ մենք Եվրո-2012-ին կարող ենք տանել ընդամենը 23 ֆուտբոլիստների.- Դել Բոսկեի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Հիշեցնենք, որ Եվրո-2012-ի եզրափակիչ փուլում իսպանացիները նույն խմբում են ընդգրկված Իտալիայի, Խորվաթիայի և Իռլանդիայի հավաքականների հետ։

ОК