FCB

FC Barcelona

Պաշտոնական | Կեյտան հեռանում է

ՀՏ-ԱՐԹՈՒՐ

08.07.2012 00:38

Բարսայի մալիացի կիսապաշտպան Սեյդու Կեյտան որոշել է հեռանալ: Կեյտան Բարսայում անցկացրել է 4 տարի՝ նվաճելով 14 գավաթ: 

Կեյտան այդ մասին տեղեկացրել է հինգշաբթի երեկոյան, երբ թիմը պատրաստվում էր գալիք մրցաշրջանին: 

Կեյտան շնորհակալություն է հայտնել Բարսայի ղեկավարությանը և ցանկացել նորանոր հաջողություններ Բարսելոնային: 

                                                              4 տարի՝ 14 գավաթ

Կեյտան Բարսա էր տեղափոխվել 4 տարի առաջ՝ վերցնելով 15 համար մարզահագուստը, այդ ժամանակ թիմի գլխավոր մարզիչը Խոսեպ Գվարդիոլան էր: 

Կեյտայի 14 գավաթները Բարսայի կազմում` 3 Լա լիգա, 2 ՉԼ, 2 Իսպանիայի գավաթ, 2 Աշխարհի ակումբային առաջնության գավաթ, 3 Իսպանիայի Սուպերգավաթ և 2 Եվրոպայի Սուպերգավաթ:  

ОК