FCB

FC Barcelona

Ոսկե գնդակի երեք հավակնորդները

Ֆաբրեգաս

29.11.2012 17:50

Կատալոնական Բարսելոնայի խաղացողներ Լիոնել Մեսսին, Անդրես Ինյեստան և Մադրիդի Ռեալի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն կպայքարեն 2012թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար։

Նոյեմբերի 29-ին հայտի են դարձել 2012թ. Ոսկե գնդակի երեք հավակնորդների անունները։

Հիշեցնենք, որ 23 հավակնորդների թվում էին նաև Սերխիո Ագուերո (Արգենտինա), Մարիո Բալոտելի (Իտալիա), Քարիմ Բենզեմա (Ֆրանսիա), Ջանլուիջի Բուֆոն (Իտալիա), Սերխիո Բուսկետս (Իսպանիա), Իկեր Կասիլյաս (Իսպանիա), Դիդյե Դրոգբա (Կոտ դ'Իվուար), Ռադամել Ֆալկաո (Կոլումբիա), Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա), Մանուել Նոյեր (Գերմանիա), Նեյմար (Բրազիլիա), Մեսութ Օզիլ (Գերմանիա), Խերարդ Պիկե (Իսպանիա), Անդրեա Պիրլո (Իտալիա), Սերխիո Ռամոս (Իսպանիա), Ուեյն Ռունի (Անգլիա), Յայա Տուրե (Կոտ դ'Իվուար), Չավի (Իսպանիա), Ռոբին վան Պերսի (Հոլանդիա), Խավի Ալոնսո (Իսպանիա)։

2012թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստի անունը հայտնի կդառնա 2013թ. հունվարի 7-ին:

ОК