FCB

FC Barcelona

Նոր պայմանագիր Պույոլի համար

Ֆաբրեգաս

26.10.2012 19:32

Կատալոնական Բարսելոնան չի պատրաստվում երկարաժամկետ պայմանագիր ստորագրել Կառլես Պույոլի հետ, հայտնում է El Mundo Deportivo-ն:

Ակումբը նախատեսում է 34-ամյա պաշտպանին առաջարկել մեկ տարվա պայմանագիր ևս մեկ տարի երկարաձգման հնարավորությամբ, եթե ֆուտբոլիստը պատրաստ լինի հանդես գալ:

Ակումբի հետ Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպանի գործող պայմանագիրը լրանում է 2013-ին:

Նշենք, որ Բարսելոնան պատրաստ է Պույոլին ակումբի ենթակառուցվածքում աշխատանք առաջարկել կարիերան ավարտելուց հետո:

ОК