Բրազիլիայի ազգային հավաքականի 20-ամյա հարձակվող Նեյմարը մինչև 2014թ. չի տեղափոխվի կատալոնական Բարսելոնա, հայտարարել է բրազիլական Սանթոսի նախագահ Լուիս Ալվարո դե Օլիվեյրան:
-Նեյմարը չի հեռանա Սանթոսից մինչև 2014թ.: Երբ ես պայմանագիր եմ առաջարկում ֆուտբոլիստներին, նրանք մնում են ակումբում մինչև համաձայնագրի ավարտը: Խաղացողները պետք է պահպանեն այդ օրենքը:
Նեյմարը շատ բան է արել մեր թիմի համար: Բացի այդ, նա երջանիկ է այստեղ և մենք ստիպված չենք լինի համոզել նրան մնալ Սանթոսում: 2014-ին նա ինքը կորոշի իր հետագա անելիքները,- Սանթոսի նախագահի խոսքը փոխանցում է El Mundo Deportivo-ն: