FCB

FC Barcelona

Նեյմարը կտեղափոխվի Բարսելոնա

Ֆաբրեգաս

08.05.2012 13:42

Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Բրազիլիայի Սանթոսի հարձակվող Նեյմարն իր կարիերան կշարունակի Բարսելոնայում: 

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայությունների ձեռքբերմամբ էր հետաքրքրված նաև Մադրիդի Ռեալը, սակայն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ արքայական ակումբի ներկայացուցիչներին չհաջողվեց գնել ֆուտբոլիստի տրանսֆերը: Փոխարենը Նեյմարը երկարաձգեց Սանթոսի հետ ստորագրած պայմանագրի ժամկետը մինչև 2014 թվականը:

Օրեր առաջ Սանթոսի նախագահ Լուիս Ալվարու դե Օլիվեյրան չափազանց համարձակ հայտարարություն էր արել, թե Ռեալի գլխավոր մարզիչը կոչնչացներ Նեյմարի տաղանդը: Իսկ ինչ վերաբերում է ֆուտբոլիստի տեղափոխությանը Բարսելոնա, աղբյուրը տեղեկացնում է, որ գործարքն անկասկած կայանալու է: Կողմերն արդեն որոշակի համաձայնության են հասել: Միակ հարցն այն է, թե կարո՞ղ է արդյոք դա տեղի ունենալ մինչև 2014 թվականը:

Ամեն դեպքում, իրականությունն ի հայտ կգա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

ОК