FCB

FC Barcelona

Նեյմար. Պատրաստ եմ տեղափոխվել Բարսելոնա

Ֆաբրեգաս

31.07.2012 11:00

Ես պատրաստ եմ կարիերես շարունակել Բարսելոնայում, հայտարարել է Բրազիլիայի ազգային հավաքականի և Սանթոսի հարձակվող Նեյմարը:

20-ամյա բրազիլացին Բարսելոնայի ներկայացուցիչներին հայտնել է, որ ցանկանում է հնարավորինս շուտ տեղափոխվել Կատալոնիա:

Նեյմարի ծառայություններով լրջորեն հետաքրքրվում է նաև Մադրիդի Ռեալը, որը մի քանի առաջարկ է արել Սանթոսին:

Բրազիլական ակումբի նախագահ Լուիս Ալվարու դե Օլիվեյրան չի ցանկանում Նեյմարին վաճառել Ռեալին՝ կարծելով, որ Ժոզե Մոուրինյոն բրազիլացուն սխալ կօգտագործի իր անհասկանալի տակտիկական սխեմաներում:

Հիմա ամեն ինչ կախված է Բարսելոնայից, որը պետք է կողմնորոշվի, թե երբ է ցանկանում ձեռք բերել հարձակվողին, գրում է Sport.es-ը:

ОК