FCB

FC Barcelona

Բարսելոնայի նոր մարզաշապիկը | Ֆոտո + Վիդեո

Ֆաբրեգաս

22.05.2012 15:55

Արդեն ներկայացվել է կատալոնական Բարսելոնայի 2012/13 մրցաշրջանի նոր մարզաշապիկը: Այս մարզաշապիկի վրա կլինի կարմիր և կապույտ գույները, կրկին կետրոնում կլինի կարմիր գույնը, իսկ եզրերում կտիրի մուգ կապույտ գույնը, սա ավելի գեղեցիկ մարզահագուստ է, քան Sport.es-ի ներկայացրածը:

Այս մարզաշապիկի պարանոցը պատված կլինի կարմիր գույնով, իսկ ներսում կարելի է կարդալ՝ «Ավելին քան ակումբ գրվածքը»: 

Բարսելոնայի տաբատի կողքերին կլինի կարմիր գույնի շերտագիծ, իսկ տաբատը ամբողջությամբ կլինի մուգ կապույտ: Բարսելոնայի գուլպաները կլինի կապույտ գույնի՝ վերևի մասում կլինի կարմիր շրջագիիծ, իսկ գրեթե կետրոնում դեղին գույնով կլինի Nike-ի նշանը: 

Բարսելոնան հյուրընկալվելիս կկրի նարնջագույն մարզահագուստը: Այս շապիկի գերակշռող մասը կլինի հենց նարինջի գույնը, իսկ տակի մասը պատված կլինի դեղին գույնով: Ինչ վերաբերվում է տաբատին, այն պատված կլինի դեղին գույնով, իսկ կողքերում կլինի մուգ կարմիր գիծ:

Այս մարզահագուսը ավելի տեխնոլոգիապես զարագացած է քան, 2011/12 թ.-ի մարզահագուստը:


ОК