FCB

FC Barcelona

Մոուրինյոն եվ Վիլանովան կմասնակցեն Սուպերգավաթի հանդիպմանը

Ֆաբրեգաս

11.07.2012 00:56

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Վիլարը հայտարարել է, որ իր կազմակերպությունը որոշել է Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի երկու խաղի որակազրկումը հանել, ինչպես նաև չեղյալ է համարել Բարսելոնայի նորանշանակ մարզիչ Տիտո Վիլանովայի մեկ խաղի որակազրկումը:

Դա նշանակում է, որ երկու մարզիչներն էլ կարող են մասնակցել Իսպանիայի Սուպերգավաթի առաջին հանդիպմանը, որը տեղի է ունենալու օգոստոսի 23-ին, հաղորդում է АР-ն:

Հիշեցնենք, որ նախորդ ամռանը` Սուպերգավաթի խաղարկման պատասխան հանդիպման ժամանակ պորտուգալացի մասնագետը մատը մտցրել էր Վիլանովայի աչքը:

Նշենք, որ Սուպերգավաթի հանդիպումներում ստացած որակազրկումը չի տարածվում մյուս մրցաշարերի վրա: Բարսելոնան արդեն հայտարարել է, որ նման նախադեպը ֆուտբոլին օգուտ չի տա: 

ОК