FCB

FC Barcelona

Մոուրինյո. Ոսկե գնդակը չի կարող բաժին հասնել Մեսիին

Ֆաբրեգաս

03.08.2012 19:13

Ոսկե գնդակը չի կարող բաժին հասնել Մեսիին, քանի որ Բարսելոնան չի հաղթել Չեմպիոնների լիգայում կամ Իսպանիայի առաջնությունում, հայտարարել է Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

-Ֆուտբոլը թիմային մարզաձև է: Այստեղ կարևորը հաղթանակն է: Ոսկե գնդակը չի կարող բաժին հասնել ֆուտբոլիստի, որը համարվում է լավագույնը: Նա պետք տիտղոս նվաճի ինչպես հավաքականի կազմում, այնպես էլ ակումբում: Կարծում եմ` այս տարի Ոսկե գնդակը պետք է ուղևորվի Չելսի կամ Ռեալ: Ինչպես կարող է Ոսկե գնդակը բաժին հասնել Մեսիին, եթե Բարսելոնան չի հաղթել Չեմպիոնների լիգայում կամ Իսպանիայի առաջնությունում: Կասիլյասն ու Ռամոսը չեմպիոն հռչակվեցին Պրիմերայում և Եվրո-2012-ում: Կրիշտիանու Ռոնալդուն նույնպես լավ մրցաշրջան անցկացրեց: Նրանք ավելի արժանի են Ոսկե գնդակին,- Մոուրինյոյի խոսքը փոխանցում է ESPN-ը:

ОК