FCB

FC Barcelona

Մոուրինյո. Հուսով եմ՝ Գվարդիոլան լավ կհանգստանա

Ֆաբրեգաս

02.05.2012 14:23

Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաճելի հանգիստ է մաղթել Բարսելոնան գլխավորող Խոսեպ Գվարդիոլային, ով ամռանը կհեռանա կատալոնական ակումբից:

-Ես արդեն 12 տարի զբաղվում եմ մարզչական գործունեությամբ և միշտ ավելի եմ հոգնում, երբ չեն լինում խաղեր և մարզումներ: Սակայն մարդիկ տարբեր են: Հուսով եմ Գվարդիոլան կվայելի իր հանգիստը: Ողջյուններ եմ ուղարկում նրան:

-Չեմ ցանկանում մեկնաբանել Գվարդիոլայի Բարսելոնայից հեռանալու որոշումը: Դա նրա որոշումն է: Երբ մեզ հեռացնում են, մենք արժանանում ենք համերաշխության, իսկ ակումբները շատ դեպքերում արժանի են քննադատության: Սակայն Գվարդիոլայի իրավիճակն այլ է: Դա անձնական որոշում է: Ամենակարևորն այն է, որ նա հեռանում է երջանկությամբ.- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

ОК