FCB

FC Barcelona

Մոուրինյո: Գվարդիոլան ձգտում էր թաքցնել իր թերությունները

Ֆաբրեգաս

07.05.2012 16:17

Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քննադատել է Բարսելոնայի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային և մեկնաբանել իրեն ուղղված արտահայտությունները: Այդ մասին են տեղեկացնում իսպանական ԶԼՄ-ները:

-Ես երբեք չեմ ձգտել թաքցնել իմ թերությունները: Բայց կան մարդիկ, ովքեր մշտապես անում են դա: Ժամանակն ամեն ինչ ի հայտ է բերում: Կատարյալ մարդ ձևանալն անիմաստ է, քանի որ ի վերջո բացահայտվում է, որ մարդն ընդհանրապես չի կարող կատարյալ լինել:

Հիշում եմ Գվարդիոլային դեռ Բարսելոնայում իմ աշխատած տարիներից և պահպանում նրա մասին ջերմ հիշողություններ: Սակայն կյանքը փոփոխվում է, մարդիկ՝ նույնպես.- ասել է պորտուգալացի մասնագետը:

ОК