FCB

FC Barcelona

Միլիտոն որոշել է ավարտել կարիերան

Ֆաբրեգաս

13.06.2012 22:25

Բարսելոնայի նախկին պաշտպան, ներկայիս Արգենտինական Ինդեպենդենտեի պաշտպան Գաբրիել Միլիտոն հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի վերջում կավարտի կարիերան, հաղորդում է Goal.com-ը:

31-ամյա արգենտինացին նման որոշում է ընդունել ծնկի քրոնիկ վնասվածքի հետևանքով:  

Արգենտինայի առաջնության ավարտին մնացել է երկու տուր: Ինդեպենդենտեն գտնվում է 17-րդ տեղում: Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Միլիտոն հանդես է եկել իսպանական Սարագոսայում և Բարսելոնայում: Արգենտինայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 42 հանդիպում: 

ОК