Կատալոնական Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին հայր է դարձել, հայտնում է Բարսայի պաշտոնական կայքը:
Արգենտինացի հարձակվողը և նրա ընկերուհի Անտոնելա Ռոկուցոն որդի են ունեցել: Երեխայի անունը Տիագո է:
Նոյեմբերի 2-ին 25-ամյա ֆուտբոլիստը հեռացել էր Բարսելոնայի առավոտյան մարզումից, որպեսզի լինի իր որդու մոր կողքին: