FCB

FC Barcelona

Մեսսին մոտենում է Մյուլերին

Ֆաբրեգաս

20.11.2012 23:42

Կատալոնական Բարսելոնայի ու Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի շրջանակներում տեղի ունեցած Սպարտակ - Բարսելոնա հանդիպմանը դուբլի հեղինակ դարձավ:

Այդ արդյունքով՝ արգենտինացին հեղինակեց իր 79-րդ և 80-րդ գոլը 2012 թվականին:

Նշենք, որ մեկ ամբողջ՝ օրացուցային տարվա ընթացքում ամենաշատ գոլերը խփել է Գերդ Մյուլերը 1972 թվականին: Ֆուտբոլիստը դարձել է 85 գոլի հեղինակ: Մեսսիին ընդամենը 5 գոլ է պակասում լեգենդար հարձակվողի ռեկորդը կրկնելու համար:

ОК