FCB

FC Barcelona

Մեսսին մարդասպան է. Պլատինի

ՀՏ-ԱՐԹՈՒՐ

11.01.2012 01:49

Երեկ Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությունից հետո ՈւԵՖԱ-ի  նախագահ Միշել Պլատինին գովեստի խոսքեր է ասել արդեն երրորդ անգամ «Ոսկե գնդակին» արժանացած Լիոնել Մեսսիի հասցեին:

«Ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ է զարգանում: Երբ Ռոնալդինյոն 2005թ. արժանացավ «Ոսկե գնդակին» ինձ շատերն էին ասում, որ նա դեռ շատ կնվաճի այդ տիտղոսը, սակայն դա նրա միակ «Ոսկե գնդակը» եղավ: Մեսսին այժմ ամբողջական հավաքածու ունի: Նա պարզապես պետք է խաղա «Բարսելոնայի» նման թիմում, իսկ հոգով Մեսսին մարդասպան է: Թվում է' նա շատ բարի է, սակայն այդքան գոլ խփելու համար դու պետք է մարդասպան լինես»,- Պլատինիի խոսքերն է մեջբերում Terrikon-ը: 

ОК