Արգենտինայի ազգային հավաքականի և Բարսելոնայի ռմբարկու Լիոնել Մեսսին լուսանկարվել է իր 4 «Ոսկե գնդակների» հետ, հաղորդում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին 25-ամյա Մեսին չորրորդ տարին անընդմեջ ճանաչվեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստ՝ սահմանելով ռեկորդ: Նախկինում ոչ ոքի չէր հաջողվել 4 անգամ արժանանալ է «Ոսկե գնդակին»:
2012-ին Մեսսին դարձել էր 91 գոլի հեղինակ՝ սահմանելով մեկ օրացուցային տարվա արդյունավետության ռեկորդ: