Կատալոնական Բարսելոնայի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում հեղինակած գոլերի թվով հավասարվել է Մադրիդի Ռեալի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Մեսսին իր հաշվին դուբլ գրանցեց Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի շրջանակներում Ռայո Վալեկանոի հետ կայացած արտագնա հանդիպման ժամանակ, որն ավարտվել էր 7:0 հաշվով` հօգուտ կապտանռնագույների:
Այսպիսով` Մեսսին իր ակտիվում ունի 43 գնդակ, ընդ որում` արգենտիանցին 11 մետրանոց նշակետից խփել է 6, իսկ պորտուգալացին` 11 գոլ: