FCB

FC Barcelona

Մեսսին կմեկնի Աֆրիկա

Ֆաբրեգաս

29.06.2012 13:07

Բարսելոնայի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հրավիրված է Կամերունի հավաքականի հանրահայտ հարձակվող Ռոժե Միլայի ծննդյան տարեդարձին:

Մայիսի 20-ին լրացել է կամերունցու 60-ամյակը, սակայն տոնակատարությունը տեղի կունենա հունիսի 29-ին: Միլան հուսով է, որ Մեսսին իրեն կպատվի իր ներկայությամբ:

-Մենք հրավիրել ենք Լիոնել Մեսսիին, և նա համաձայնվել է: Տեսնենք, թե նրա ժամանակացույցը թույլ կտա՞ ճանապարհորդություն կատարել: Ես վստահ եմ, որ նա կգա,- Միլայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Այլ հյուրերի թվում կլինեն նաև Սամուել Էտո’Օ-ն, Աբեդի Պելեն և Ջորջ Վեան:

Ռոժե Միլան աշխարհի առաջնությունների երկու ռեկորդի հեղինակ է: ԱՄՆ-ում 1994թ. կայացած աշխարհի առաջնության ժամանակ կամերունցին 42 տարեկան հասակում դարձավ ոչ միայն մրցաշարի պատմության ամենատարեց մասնակիցը, այլ նաև գոլի` ամենատարեց հեղինակը: Այդ ժամանակ Միլան խմբային փուլում գրավեց Ռուսաստանի հավաքականի դարպասը, սակայն դա չփրկեց իր թիմին ջախջախիչ պարտությունից` 1:6: 

ОК