Ավարտին մոտեցավ Իսպանիայի Լա Լիգայի 2011/12 թվականների մրցաշրջանը, որի արդյունքներով լավագույն ռմբարկու է ճանաչվել Բարսելոնայի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին: Մրցաշրջանի ընթացքում Լեոյին հաջողվել է 50 գոլ հեղինակել:
Լավագույն ռմբարկուների աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում Մադրիդի Ռեալի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, ով իր ակտիվում 46 գոլ է գրանցել:
Երրորդը Ատլետիկոի կոլումբիացի ֆուտբոլիստ Ռադամել Ֆալկաոն է. նա գրավել է մրցակիցների դարպասը 24 անգամ: Մեսսիին երկրորդ անգամ կաստանա Պիչիչին: Այսպիսով, պատմության մեջ 11-րդ անգամ Պիչիչիին արժանացավ Բարսայի խաղացողը: