FCB

FC Barcelona

Մեսսին իր մարզաշապիկը նվիրել է Գերդ Մյուլերին

Ֆաբրեգաս

09.01.2013 14:52

Ոսկե գնդակի քառակի դափնեկիր Լիոնել Մեսսին Բարսելոնայի մարզաշապիկ է նվիրել Գերմանիայի ազգային հավաքականի եւ Մյունխենի Բավարիայի նախկին ռմբարկու Գերդ Մյուլերին։ Իր ստորագրությամբ 10 համարի մարզաշապիկի վրա Մեսին ջերմ խոսքեր է գրել լեգենդար գերմանացու հասցեին, գրում է Bild-ը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի 25-ամյա  արգենտինացին գերազանցել էր Գերդ Մյուլերին պատկանող մեկ օրացուցային տարվա արդյունավետության ռեկորդը: 1974-ին Մյուլերը խփել էր 85 գնդակ, իսկ 2012-ին Մեսին դարձավ 91 գոլի հեղինակ:

ОК