FCB

FC Barcelona

Մեսսին և Ինյեստան` միմյանց մասին

Ֆաբրեգաս

13.02.2013 13:30

Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին  եւ կիսապաշտպան Անդրես Ինյեստան գնահատել են միմյանց ֆուտբոլային կարողությունները, գրում է sport.es-ը: 

«Հիմա ես որեւէ ընդհանուր բան չեմ գտնում այն Լեոյի հետ, որն առաջին անգամ հայտնվեց ակումբի գլխավոր թիմում: Ամենագլխավորը նրա տաղանդն է: Բայց Լեոն չի բավարարվում եւ ամեն տարի կատարելագործում է իր խաղը»,- ասել է Ինյեստան:

«Ինչ անում է Անդրեսը` լավ է անում: Ինձ բախտ է վիճակվել լինել նրա թիմակիցը: Ես մեծ հաճույք եմ ստանում նրա գործողություններից հանդիպումների եւ մարզումների ժամանակ»,- նշել է Մեսսին:   

Ֆուտբոլիստները խոսել են նաև կատալոնական թիմի մարզիչների մասին:

«Մարզիչներն ամենագլխավորը չեն: Գոյությունի ունի խաղի գաղափար, որի վրա հիմնվում է մարզիչների աշխատանքը: Նրանք միշտ հաշվի են նստում այդ գաղափարի հետ, որը գերիշխում է նաեւ ակումբի մանկապատանեկան թիմերում»,- հայտարարել է Մեսսին:

«Բարեբախտաբար, Բարսելոնայի խաղաոճն ավելի մեծ նշանակություն ունի, քան ֆուտբոլիստները: Եթե այդպես չլիներ, ապա թիմի համար անհաջող ժամանակներում այդ փիլիսոփայությունը կկորեր: Մենք միշտ դավանել ենք այսպիսի ֆուտբոլ»,- ավարտել է Ինյեստան:

ОК