Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին նկարահանվել է Head & Shoulders-ի գովազդում: Հանրահայտ ֆուտբոլիստի մասնակցությամբ գովազդը նպատակ ունի գրավել ԱՄՆ-ի լատինաամերիկյան ծագում ունեցող բնակիչների ուշադրությունը` Refresh for Men տղամարդկանց շամպունների սերիայի նկատմամբ:
Ավելի վաղ Մեսսին արդեն մասնակցել է Head & Shoudlers-ի գովազդի նկարահանմանը, որը նախատեսված էր լատինաամերիկյան շուկայի համար: Ներկայիս գովազդային կամպանիան ընդգրկում է հեռուստատեսային և ցանցային հոլովակներ` Մեսսիի մասնակցությամբ: