Մեսսին դարձավ պոկերի հեղինակ -FCBarca.am FAN SITE IN ARMENIA
FCB

FC Barcelona

Մեսսին դարձավ պոկերի հեղինակ

Ֆաբրեգաս

28.01.2013 01:22

Իսպանական Պրիմերայի 21-րդ տուրում կատալոնական Բարսելոնան սեփական խաղադաշտում 5:1 հաշվով առավելության հասավ Պամպլոնայի Օսասունայի նկատմամբ:

Խաղի հաշիվը 11-րդ րոպեին բացեց Լիոնել Մեսսին, սակայն 24-րդ րոպեին հյուրերն անսպասելիորեն հավասարեցրին հաշիվը: Օսասունայի պատասխան գնդակը խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Պաուլ Լոեն: Րոպեներ անց կատալոնացիները 11 մետրանոց հարվածի իրավունք ստացան, իսկ Օսասունայի իսպանացի պաշտպան Ալեխանդրո Արիբասը հեռացվեց խաղադաշտից: Մեսսին դիպուկ գտնվեց՝ դառնալով դուբլի հեղինակ: Առաջին խաղակեսի վերջնամասում Պեդրոն երրորդ գնդակն ուղարկեց Պամպլոնայի թիմի դարպասը: Ընդմիջումից հետո Մեսսին ևս 2 գոլ խփեց՝ դառնալով պոկերի հեղինակ: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 25-ամյա արգենտինացին իր գոլերի քանակը հասցրեց 33-ի՝ 12 գոլով գերազանցելով Մադրիդի Ռեալի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուին:

Բարսելոնան ունի 58 միավոր, երկրորդ տեղում գտնվող Մադրիդի Ատլետիկոն՝ 47, իսկ Մադրիդի Ռեալը՝ 43: Օսասունան 18 միավորով մնաց 18-րդ տեղում:


Barcelona 5-1 Osasuna по goalsarena2012

ОК