FCB

FC Barcelona

Մեսսին ՉԼ-ի լավագույն ռմբարկուն է

Ֆաբրեգաս

20.05.2012 19:27

Կատալոնական Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին, իր ակտիվում ունենալով 14 գոլ, դարձել է Չեմպիոնների Լիգայի գավաթի 2011/12 թթ. խաղարկության լավագույն ռմբարկու: Արգենտինացուն գերազանցելու հնարավորություն ուներ Մյունխենի Բավարիայի հարձակվող Մարիո Գոմեսը, ով հեղինակել էր 13 գոլ, սակայն մրցաշարի եզրափակիչում Չելսիի դարպասը գրավեց միայն Թոմաս Մյուլլերը:

Լավագույնների եռյակը եզրափակում է Մադրիդի Ռեալի պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն, ով խփելէ 10 գնդակ:

Մեսսիի 14 գոլերը ՉԼ-ում:

Մեսսին իր 14 գոլերը խփել է հետևյալ թիմերին. ԲԱՏԵ (2 գոլ), Վիկտորիա Պլզեն (3 գոլ),  Միլան (3 գոլ) և Բայերին (6 գոլ): Առավել տպավորիչ էր Լեոյի պենտա - տրիկը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում` Բայերի դեմ պատասխան խաղում:
 

ОК