FCB

FC Barcelona

Մեսսին չի ընդգրկվի Բարսելոնայի մեկնարկային կազմում

Ֆաբրեգաս

19.10.2012 19:47

Կատալոնական Բարսելոնայի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի՝ Դեպորտիվոյի հետ խաղում Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին չի ընդգրկի իր թիմի մեկնարկային կազմում, հայտնում է Elconfidencial.es-ը:

Իսպանացի մասնագետը կարծում է, որ Արգենտինայի ազգային հավաքականում անցկացրած երկու խաղերից և երկարատ ուղևորությունից հետո աշխարհի լավագույն ֆուտբոլիստը հանգստի կարիք ունի: Սակայն, Վիլանովան չի բացառել, որ Մեսսին խաղադաշտ դուրս կգա:

Հիշեցնենք, որ Պրիմերայի չորրորդ տուրում կայացած Խետաֆեի հետ խաղում Մեսսին Բարսելոնայի պահեստայինների թվում էր, սակայն դա չխանգարեց արգենտինացուն դառնալ դուբլի հեղինակ:

Դեպորտիվո - Բարսելոնա խաղը կկայանա հոկտեմբերի 20-ին Լա Կորունիայում:

Այն 18 խաղացողների անունները, ովքեր մեկնել են Լա Կորույան:

Վալդես, Պինտո, Սեսկ, Չավի, Վիլյա, Ինյեստա Ալեկսիս, Մեսսի, Դոս Սանտոս, Մարսկերանո, Բարտրա, Սերգիո, Պեդրո, Ալբա, Մոնտոյա, Ադրիանո, Սոնգ և Տելյո:

ОК