FCB

FC Barcelona

Մեսսին չի քվեարկի Ռոնալդուի օգտին

Ֆաբրեգաս

02.11.2012 20:30

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին 2011/2012 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների երեք հավակնորդների թվում չի նշի Մադրիդի Ռեալի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի անունը:

«Նախորդ տարի ես քվեարկել եմ Չավիի, Ինյեստայի և Ագուերոյի օգտին: Կարծում եմ՝ այս տարի ևս իմ ընտրած հավակնորդները չեն փոխվի: Միայն մնում է ընտրել Ագուերոյի, Իգուաինի և Դի Մարիայի միջև»,- Մեսիի խոսքը փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» երեք հավակնորդների անունները հայտնի կդառնան նոյեմբերի 29-ին, իսկ հաղթողը՝ 2013թ. հունվարի 7-ին: Ազգային հավաքականների գլխավոր մարզիչները, ավագները եւ լրագրողներ կքվեարկեն երեք լավագույն ֆուտբոլիստների օգտին` յուրաքանչյուրին տալով 5, 3 և 1 միավոր:

ОК