FCB

FC Barcelona

Մեսսին բաց կթողնի Համբուրգի հետ հանդիպումը

Ֆաբրեգաս

24.07.2012 11:45

Բարսելոնայի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին չի մասնակցի հուլիսի 24-ին կայանալիք գերմանական Համբուրգի հետ ընկերական խաղին, տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

Արգենտինայի հավաքականի հարձակվողը մարզման ժամանակ ոտքին ստացել է հարված, ինչի հետեւանքով նրա մոտ առաջացել է մեծ սալջարդ: Բարսելոնայի մարզչական շտաբի որոշմամբ Մեսին թիմի հետ չի ժամանել Համբուրգ: 

Հիշեցնենք, որ Համբուրգի 150-ամյակին նվիրված հանդիպմանը չեն մասնակցի նաեւ Իսպանիայի հավաքականի խաղացողներ՝ Կարլես Պույոլն ու Դավիդ Վիլյան:

ОК