Հրապարակվել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը: Խաղացողների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 597 մլն եվրո:
Goal.com-ը տեղեկացնում է, որ ամենաթանկարժեք ֆուտբոլիստների աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է կատալոնական Բարսելոնայի խաղացող Լիոնել Մեսսին: Երկրորդ տեղում է Քրիշտիանու Ռոնալդուն, իսկ լավագույնների եռյակը եզրափակում են Անդրես Ինյեստան և Ուեյն Ռունին: