FCB

FC Barcelona

Մեսսին անցավ Գերդ Մյուլերի ռեկորդից

Ֆաբրեգաս

03.05.2012 00:21

Բարսելոնայի ռմբարկու Լիոնել Մեսսին հեթ-տրիկի հեղինակ դարձավ Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի Մալագայի հետ խաղում՝ գերազանցելով գերմանացի հարձակվող Գերդ Մյուլերի՝ մեկ մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի ռեկորդը:

1972/73 մրցաշրջանում Գերդ Մյուլերը Մյունխենի Բավարիայի կազմում խփել էր 67 գոլ: Առաջնության ավարտից երկու տուր առաջ Մեսսին իր գոլերի քանակը հասցրեց 68-ի՝ գերազանցելով 39 տարվա վաղեմություն ունեցող ռեկորդը:

Արգենտինացին նաև կրկնեց Մադրիդի Ռեալի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը: Երկու ֆուտբոլիտներն էլ մեկ մրցաշրջանի ընթացքում 7-ական անգամ դարձել են հեթ-տրիկի հեղինակ:


ОК