FCB

FC Barcelona

Մեսսիին շնորհավորել են հայր դառնալու կապակցությամբ

Ֆաբրեգաս

30.05.2012 14:06

Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնական Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին անակնկալի է եկել մայիսի 29-ին Բուենոս Այրեսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Caiga Quien Caiga հումորային շոուի լրագրողը Մեսիին շնորհավորել է հայր դառնալու կապակցությամբ, իսկ հետո հարցրել է, թե ինչ հաշվով է Արգենտինայի հավաքականը հաղթելու բրազիլացիներին 2014թ. աշխարհի առաջնության եզրափակիչում: Անակնկալի եկած Մեսսին նշել է, որ 4:0 հաշիվը կգոհացնի արգենտինացիներին:  

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը մոտ երկու տարի հանդիպում է իր ընկերուհու՝ Անտոնելա Ռակուցոյի հետ: Անտոնելայի եղբայրը Մեսսիի ընկերն է: 24-ամյա ֆուտբոլիստը ոչ հաստատում է, ոչ էլ հերքում է ընկերուհու հղիության հետ կապված տեղեկությունը, հաղորդում է Goal.com-ը:

Հունիսի 2-ին արգենտինացիներն աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի շրջանակում կխաղան Էկվադորի հավաքականի հետ, իսկ հունիսի 9-ին ԱՄՆ-ում ընկերական հանդիպում կանցկացնեն Բրազիլիայի թիմի հետ

ОК