FCB

FC Barcelona

Մեսսիին հիասթափեցրել է Արգենտինայի խաղը

Ֆաբրեգաս

15.11.2012 17:24

Մենք չկարողացանք խաղալ մեր խաղը, ասել է Արգենտինայի ազգային հավաքականի ավագ և առաջատար Լիոնել Մեսսին:

Մենք չկարողացանք խաղալ մեր խաղը: Պարզապես մեր օրը չէր: Հանդիպման մեկնարկը մենք ձախողեցինք, իսկ հետո այդպես էլ ամբողջովին ուշքի չեկանք, չնայած որ հետագայում ավելի լավ էինք խաղում: Պետք է ամեն ինչ անենք, որ հետագայում այսպիսի խաղ չկրկնվի:

Ընդհանուր առմամբ տարին հաջողված էր Արգենտինայի հավաքականի համար: Մենք մի քանի կարեւոր հաղթանակներ տարանք: Իսկ ես հիանալի հանդես եկա եւ ակումբային մակարդակում, եւ հավաքականում»,- Մեսսիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Արգենտինան չկարողացավ հաղթել Սաուդիան Արաբիայի հավաքականին:

ОК