FCB

FC Barcelona

Մեսսիի թիկնապահը եղել է մի մարդ, ով թալանել է 500 բանկ

Ֆաբրեգաս

10.10.2012 23:30

Դենիել Ռոխոն, ով մի քանի տարի առաջ աշխատում էր իբրև կատալոնական ակումբի անվտանգության աշխատակից, իր ծառայություններն է մատուցել նաև Լիոնել Մեսսիին:

Ռոխոն, ով թալանել է շուրջ 500 բանկ ու ճաղերի հետևում անցկացրել 15 տարի, պատմել է մի դեպքի մասին, որը եղել է 2006 թվականին՝ այն ժամանակ, երբ Ֆրանկ Ռեյկարդն էր «Բարսելոնա»-ի մարզիչը: Թիկնապահը պատմել է, թե ինչպես է մի անգամ Մեսսիին տուն ուղեկցել:

«Մի անգամ ինձ ուղարկեցին մարզումից հետո Մեսսիին տուն տանելու: Նա ամաչկոտ, երկչոտ տղա էր: Երբ նա հաց էր ուտում, պատմում էի նրան իմ կյանքի մասին: Մեսսին ոչինչ չասաց. նա ոչինչ չուներ ասելու, քանի որ կյանքում միայն մի բան կարող էր հիշել՝ մարզում: Ակումբում նրան թույլ չէին տալիս անգամ զբոսնել աղջիկների հետ: Միայն հիմա է նա հասկանում, թե ինչ է իրական կյանքը»,- La Gazzetta dello Sport-ը փոխանցում է Ռոխոյի խոսքերը:

ОК