FCB

FC Barcelona

Մեսսիի հեթ-տրիկի շնորհիվ Արգենտինան հաղթում է

Ֆաբրեգաս

10.06.2012 01:20

Նյու-Յորքում ընթացող Արգենտիա - Բրազիլիա ընկերական խաղում աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լինոել Մեսին 2 րոպեում երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը, երրորդ գնդակը Մեսսին ուղարկեց հանդիպման 84-րդ րոպեին : 

Աշխարհի հնգակի չեմպիոններ բրազիլիացիները բացեցին խաղի հաշիվը, գոլի հեղինակ դարձավ Ռոմուլոն, սակայն Մեսսիին բոլորովին դուր չեկավ նման հաշիվը և Արգենտինացի աստղը հանդիպման 34'-րդ րոպեին հավասարեցնում է հաշիվը 1-1:

Ընդհամենը երկու րոպե անց Մեսսին Արգենտինային առաջ է մղում հաշվի մեջ, և ինքն էլ դառնում է դուբլի հեղինակ: Հանդիպման 54-րդ րոպեին Դոս Սանտոսը կարողանում է հավասարեցնել հաշիվը` 2-2:

Հանդիպման 72-րդ րոպեին Հալկը բրազիլիացիների առաջ է մղում հաշվի մեջ: 75-րդ րոպեին Ֆեդերիկոն հաշիվը հավասարեցնում է 3-3: 

Հանդիպման վերջակետը դնում Արգենտինայի աստղ Լիոնել Մեսսին, հանդիպման 84-րդ րոպեին Մեսսին թիմի չորրոդ գնդակն է ուղարկում բրազիլիացիների դարպասը, իսկ ինքը դառնում է հեթ-տրիկի հեղինակ: Արեգնտինայում Մեսսին գտնվում է հիանալի մարզավիճակում

Արգենտինա – Բրազիլիա` 4:3
Գոլերը` Մեսսի (31,34, 84), Ֆերնանդես (75), Ռոմուլո (23), Էմբոաբա (56), Հալկ (72)  

ОК