Արգենտինայի հավաքականի և Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսին ազգային թիմի հանդիպումից հետո ուշացումով է վերադարձել Կատալոնիա: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը հավաքել է իր բարեկամներին, ովքեր նույնպես ժամանել են Բարսելոնա Մեսիի երեխայի լույս աշխարհ գալու կապակցությամբ: Այդ մասին արգենտինացին հայտնել է Facebook-ի իր էջում:
Հարձակվողը նշել է, որ ուրախ է Արգենտինայի հավաքականի երկու հաղթանակների և իր հարազատների՝ Բարսելոնա ժամանելու համար:
Բժիշկների տվյալների համաձայն՝ Մեսիի որդին ծնվելու է հոկտեմբերի 20-ին: Մեսին ու Անտոնելան որոշել են երեխային անվանել Տիագու, գրում է sports.terra.com-ը: