FCB

FC Barcelona

Մեսսիի բացակայությունը Համբուրգի հետ խաղում կարող է 1.2 մլն եվրո արժենալ

Ֆաբրեգաս

22.07.2012 01:07

Համբուրգի հետ առաջիկա ընկերական հանդիպմանը Բարսելոնայի կազմում պարտադիր պետք է հանդես գա Լիոնել Մեսսին: Այլ կերպ թիմը կարող է ֆինանսական կորուստներ կրել: 

Bild-ը տեղեկացնում է, որ նշված խաղի անցկացման պայմանագրի կետերից մեկի համաձայն՝ կատալոնացիները պարտավորվում են 1.2 մլն եվրո վճարել` արգենտինացի աստղի խաղադաշտ դուրս չգալու դեպքում:

Հիշեցնենք, որ Համբուրգ - Բարսելոնա հանդիպումը նվիրված է գերմանական թիմի 125-ամյակին: Այն տեղի կունենա երեքշաբթի` հունիսի 24-ին:

ОК