FCB

FC Barcelona

Մեսսիի 76 գոլերը

Ֆաբրեգաս

14.11.2012 19:34

Կատալոնական Բարսելոնայի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, Պրիմերայի 11-րդ տուրում կայացած Մալյորկայի հետ խաղում դառնալով դուբլի հեղինակ, խփեց իր 75-րդ ու 76-րդ գոլերը 2012 թվականի ընթացքում: Ներկայացնում ենք 2012թ. արգենտինացու խփած բոլոր՝ 76 գոլերը:

Հիշեցնենք, որ 25-ամյա Մեսսին գերազանցել էր Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Պելեի ցուցանիշը: 1958 թվականին բրազիացին խփել էր 75 գնդակ:

Այս ցուցանիշով ռեկորդակիրը Գերմանիայի ազգային հավաքականի եւ Մյունխենի Բավարիայի նախկին ռմբարկու Գերդ Մյուլերն: 1972 թվականին գերմանացին դարձել է 85 գոլի հեղինակ:


ОК