FCB

FC Barcelona

Մեսսի vs Ռոնալդու | Տեսանյութ

Ֆաբրեգաս

20.04.2012 15:21

Ռոնալդուն մեծագույն ֆուտբոլիստ է, սակայն Մեսսին չունի հավասարը ապրիլի 21-ին Բարսելոնայում կայանալիք Սուպերկլասիկոյից առաջ հայտարարել է Իսպանիայի հավաքականի և Բարսելոնայի կիսապաշտպան Չավին:

-Ռոնալդուն մեծագույն ֆուտբոլիստ է, սակայն Մեսսին ուղղակի չունի հավասարը: Նա երեք անգամ անընդմեջ ճանաչվել է մոլորակի լավագույն ֆուտբոլիստ: Ես չեմ հասկանում նրանց, ովքեր դրանից հետո հայտարարում են, թե Ռոնալդուն Մեսսիից լավն է: Վստահ եմ, որ ֆուտբոլ հասկացող մարդիկ համամիտ են ինձ հետ: Մեսսին ոչ միայն գնդակ է խփում. նա գոլ է ստեղծում: Դա է նրա առավելությունը. - Չավիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

ОК