FCB

FC Barcelona

Մեսսի. Տուգանայինն իրացնելիս հիշեցի Պիրլոյի եվ Ռոնալդինյոյի հարվածները

Ֆաբրեգաս

13.10.2012 19:09

Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեիսն պատմել է, թե ինչպես որոշեց իրացնել տուգանային հարվածն Ուրուգվայի հետ խաղում:

-Նկատեցի, որ Մուսլերան ցանկանում է դուրս գալ դարպասից, իսկ պատ կանգնած ֆուտբոլիստները պատրաստվում են ցատկել: Այդ ժամանակ ես հասկացա, որ պետք է ցածրից հարվածել: Տուգանային հարվածն իրացնելիս հիշեցի Պիրլոյի եւ Ռոնալդինյոյի հարվածները: Նրանք տարբեր ժամանակահատվածում այդպիսի գոլեր էին խփել: Ինձ մոտ նույնպես հաջող ստացվեց,- Մեսիի խոսքը փոխանցում է Terra Argentina-ն:

Հիշեցնենք, որ աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի շրջանակում արգենտինացիները 3:0 հաշվով հաղթեցին Ուրուգվային, իսկ Բարսելոնայի հարձակվողը դարձավ դուբլի հեղիանկ:

Մեսսիի գոլը`



Ռոնալդինյոյի գոլը`



Պիռլոյի գոլը`

ОК