FCB

FC Barcelona

Մեսսի. Ոչինչ չունեմ ասելու Ռոնալդուի խոսքերի եվ երկրպագուների վարքի վերաբերյալ

Ֆաբրեգաս

19.07.2012 14:39

Բարսելոնայի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին անդրադարձել է Մադրիդի Ռեալի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերին և որոշ երկրպագուների դրսևորած վարքին:

Հիշեցնենք, որ շատ երկրպագուներ Արքայական ակումբի և Պորտուգալիայի ազգային հավաքականի հանդիպումների ժամանակ հաճախ վանկարկում են Մեսսիի անունը: Այդ կերպ նրանք ցանկանում են զայրացնել Ռոնալդուին և ցույց տալ, որ պորտուգալացին զիջում է Մեսսիին:

Նախորդ անգամ նման միջադեպ տեղի է ունեցել Եվրո-2012-ի խմբային մրցաշարի ժամանակ: Այդ կապակցությամբ Ռոնալդուն հայտարարել էր, որ նախորդ տարի Մեսսին Արգենտինայի հավաքականի հետ դուրս էր մնացել Ամերիկայի Գավաթի խաղարկությունից, իսկ պորտուգալացինեը փլեյ-օֆֆի ուղեգիր են ձեռք բերել:

-Ոչինչ չունեմ ասելու այդ միջադեպի կապակցությամբ: Ես չեմ կարող կառավարել երկրպագուներին: Միայն կարող եմ ասել, որ շարունակում եմ անդադար մարզվել եւ փորձում եմ ավելի կատարելագործել խաղային որակներս,- Մեսսիի խոսքը փոխանցում է Marca-ն:

ОК