FCB

FC Barcelona

Մեսսի. Գիտեմ, թե ինչու են Պրեմիեր լիգայի թիմերը պայքարում Գվարդիոլայի համար

Ֆաբրեգաս

23.11.2012 19:51

Խոսեպ Գվարդիոլան իր խաղային փիլիսոփայությունն ունի, հայտարարել է կատալոնական Բարսելոնայի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին: Արգենտինայի ազգային հավաքականի ավագը վստահ է, որ Գվարդոլան հաջողությունների կհասնի ցանկացած թիմում:

«Գվարդիոլան հիանալի մարզիչ է: Նա հաջողություններ կունենա ցանկացած թիմում: Գվարդիոլան իր խաղային փիլիսոփայությունն ունի և դա նրան օգնում է հաղթել: Հասկանում եմ, որ Չելսին դժվարին դրության մեջ է հայտնվել: Մեծագույն ակումբներն իրավունք չունեն այդպիսի անհաջողությունների շարք ունենալ: Եթե լոնդոնցիները կարողանային համոզել Գվարդիոլային, ապա նրանք դարձյալ մեծ հաջողությունների կհասնեին: Ես գիտեմ, թե ինչու են Պրեմիեր լիգայի թիմերը պայքարում Պեպի համար: Եթե ձեր մարզիչը Գվարդիոլան է, ապա դուք տիտղոսներ կնվաճեք»,- Մեսիի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

ОК