FCB

FC Barcelona

Մեսսին ու Մարադոնան՝ սրբերի շարքում

Ֆաբրեգաս

01.11.2012 23:47

Արգենտինական El Grafico ամսագրի նոյեմբերյան համարի գլխավոր հերոսները Դիեգո Մարադոնան ու Լիոնել Մեսսին են: Հայտնի ամսագրի առաջին էջում ֆուտբոլիստները պատկերված են սրբերի տեսքով:

Ամսագրի նոր համարն անդրադարձել է եկեղեցական և ֆուտբոլային թեմաներին:

Նկարի վերին մասում «Հանուն փառքի» գրառումն է, իսկ ներքևում գրված է՝ «Մեսսին անկրկնելի էր 2012 թվականին: Անհնարինը դարձել է իրական. նա արդեն դասվում է սրբերի շարքում, ինչպես Մարադոնան»:

Ամսագիրը նշում է նաև, որ Մեսսին կրկնել է Մարադոնայի հաջողությունը, և այսօր ֆուտբոլային աշխարհը խոնարհվում է նաև նրա առաջ:

ОК