FCB

FC Barcelona

Մեսին գոլ չի խփել հանդիպումների միայն 1, 2, 10, 14, 15, 46, 69 րոպեներին

Ֆաբրեգաս

15.10.2012 21:19

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնական Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսին յուրատեսակ արդյունք է գրանցել: Արգենտինացին գոլ է խփել հանդիպումների հիմնական ժամանակի բոլոր րոպեներին, բացի 1, 2, 10, 14, 15, 46, 69 րոպեներից:

Հիշեցնենք, որ Մեսին Բարսելոնայի կազմում Իսպանիայի առաջնությունում անցկացրած 221 խաղում դարձել է 177 գոլի հեղինակ: Արգենտինայի հավաքականում հարձակվողն անցկացրել է 73 խաղ և խփել 29 գոլ:

ОК