FCB

FC Barcelona

Մեսին դատի կտա հունգարական թերթին կեղծ հարցազրույցի համար

Ֆաբրեգաս

16.07.2012 17:50

Արգենտինայի հավաքականի և Բարսելոնայի 25-ամյա ռմբարկու Լիոնել Մեսին մտադիր է դատի տալ հունգարական Képes Sport թերթին, որը հրապարակել է բացառիկ հարցազրույց ֆուտբոլիստի հետ։ Սակայն Մեսսին հայտարարել է, որ հարցազրույց չի տվել տվյալ պարբերականին։ Նա ասել է, որ իրավունք է վերապահում դիմել դատարան, հաղորդում է sportsbusinessdaily.com-ը։

Képes Sport-ի հրապարակման մեջ նշվում է, որ Մեսին նախկինում եղել է վառ արտահայտված ինտրովերտ և դժվարությամբ է հաղորդակցվել մարդկանց հետ, իսկ այժմ դարձել է ավելի բաց մարդ։ Մեջբերում է արվել նաև Սեսկ Ֆաբրեգասի խոսքից։ "Սկզբում ես կարծում էի, թե գործ ունեմ համր մարդու հետ",- իբր ասել է Ֆաբրեգասը։

ОК