FCB

FC Barcelona

Մասկերանոն երկարաձգեց պայմանագիրը

Ֆաբրեգաս

31.07.2012 23:14

Կատալոնական Բարսելոնայի պաշտոնական կայքի տեղեկացմամբ` արգենտինացի կիսապաշտպան Խավյեր Մասկերանոն նոր պայմանագիր է ստորագրել իր թիմի հետ:

Հաղորդվում է, որ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2016 թվականի հուլիսի 30-ը: Ըստ համաձայնագրի` 28-ամյա արգենտինացու տրանսֆերը գնելու համար այլ ակումբները պետք է վճարեն 100 մլն եվրո: 

Հիշեցնենք, որ Մասկերանոն Բարսելոնա է տեղափոխվել 2009 թվականին Լիվերպուլից 22 մլն եվրոյով: Կատալոնական ակումբի կազմում ֆուտբոլիստն անցկացրել է 97 հանդիպում:

ОК