FCB

FC Barcelona

Marca-ի վարկածով Մեսսին կրկին կհաղթի Ոսկե գանդակը

Ֆաբրեգաս

08.07.2012 00:11

Իսպանական հայտնի պարբերկան Marca.com-ը հարցում է անցկացրել, որպեսզի պարզի, թե ընթերցողների շրջանում, ով է Ոսկե գնդակի գլխավոր ֆավորիտը:

Քվեարկությանը մասնակցել են ավելի քան 115.700 մարդ, նրանց մեծամասնությունը իրենց քվեն տվել է հենց Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին: Բարսելոնայի 10 համարը հավաքել է ձայների 42.3%-ը, նրա օգտին է քվեարկել 48.958 մարդ:

Երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Մադրիդի Ռեալի և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը: Ռեալի դարպասապահը հավաքել է ձայների 37.8%-ը, Կասիլյասի օգտին քվեարկել են 43.765 մարդ:

Լավագույն եռյակը եզրափակում է Ռեալի հարձակվող Կրիստիանո Ռոնալդուն, նա հավաքել է 11.862 ձայն: Քվեարկությանը մասնակցել են նաև` Ինյեստան (5.4%), Չավին (2.4%) և այլ խաղացողներ:


ОК