FCB

FC Barcelona

Marca: Բարելոնան մտադիր է գնել երկու պաշտպանների

Ֆաբրեգաս

01.06.2012 00:21

Բարսելոնան պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմը համալրել երկու պաշտպաններով:

Ինչպես և ակնկալվում էր՝ կատալոնական ակումբը տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք չի բերի ոչ մի հարձակվողի: Բարսելոնան մտադիր է անհապաղ թիմը համալրել երկու պաշտպաններով: 

Դեռ ստույգ տեղեկություն չկա, թե որ երկու պաշտպաները կտեղափոխվեն Բարսելոնա, մոտակա օրերս Բարսելոնայի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան և սպոտային տնօրեն Անդոնի Սուբիսարետան կհանդիպեն և կքննարկեն այդ հարցը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բարսելոնան հետաքրքրվում է Միլանի պատշպան Տիագո Սիլվայով, Բարսելոնան նաև ցանկանում է իր կազմում տեսնել Վալենսիայի պաշտպան Խորդի Ալբային, որոշ կայքեր պնդում են, որ Ալբան կլինի Բարսելոնայի առաջին ձեռքբերումը:

ОК