Նորություններ
Ֆաբրեգաս
01.06.2012 17:43
Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆլորան Մալուդան Սերբիայի թիմի նկատմամբ տարած հաղթանակից հետո հայտարարել է, որ իր գեղեցիկ գոլը նվիրում է լյարդի փոխպատվաստման վիրահատության ենթարկված Էրիկ Աբիդալին:
-Շատ գեղեցիկ գոլ ստացվեց: Կարծում եմ, սա իմ ամենագեղեցիկ գոլն էր Ֆրանսիայի հավաքականի կազմում: Այս գոլը նվիրում եմ իմ ընկեր Աբիդալին,- Մալուդայի խոսքը մեջբերում է France Football-ը:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին մեկնարկող Եվրո-2012-ի խմբային փուլում ֆրանսիացիների մրցակիցներն են Անգլիայի, Ուկրաինայի եւ Շվեդիայի հավաքականները:
Մալուդան իր գոլը նվիրեց Աբիդալին. FCBarca.am
© Copyright FC Barcelona
FC Barcelona Official site