FCB

FC Barcelona

Մալագան պատրաստ է գնել Կեյտային

Ֆաբրեգաս

05.05.2012 14:43

Մալագան արդեն սկսել է բանակցությունները Սեյդու Կեյտայի գործակալի հետ, հայտնում է Goal.com-ը: Կեյտան՝ ըստ մի քանի պարբերականների պիտի տեղափոխվեր իտալական Միլան:

Հիմա դեռ պարզ չէ, թե ու՞ր կգնա Կեյտան: Մալագան ցանականում է ձեռք բերել Մալիի առաջատարին՝ վճարելով 10 մլն. եվրո, Կեյտան հետաքրքրում է Մալագայի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիին:

Կեյտայի գոծակալ Պասկալը ասել է, որ իր հաճախորդը այժմ ցանկանում է մնալ Բարսելոնայում և չի տեղափոխվի այլ ակումբ, եթե Տիտո Վիլանովան նրան բավարար ժամանակ հատկացնի խաղադաշտում:

Կեյտան Բարսելոնա է տեղափոխվել 2008 թ.-ին Սևիլյիայից, նա կատալոնական ակուբի հետ կնքել է քառամյա պայմանագիր:

ОК