Մադրիդի Ատլետիկոն ցանկանում է ձեռք բերել Բարսելոնայի 3 ֆուտբոլիստների
LEOART
28.05.201208:38
Եվրոպա լիգայի հաղթող Մադրիդի Ատլետիկոն մտադիր է ուժեղացնել թիմի կազմը` ձեռք բերելով Բարսելոնայի 3 ֆուտբոլիստների:
Goal.com-ը տեղեկացնում է, որ խոսքը Մարկ Մունյեսայի, Սերխի Ռոբերտոյի եւ Քրիստիան Տելյոյի մասին է:
20-ամյա Մունյեսան համարվում է տաղանդավոր, հեռանկարային պաշտպան, սակայն կապտանռնագույների կազմում չունի հիմնական տեղ եւ պատրաստ է փոխել ակումբային գրանցումը:
Կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն ելույթ է ունենում Բարսելոնա-Բ-ում` չդիմանալով խաղընկերների մրցակցությանը: Նրա պայմանագիրը գործելու է մինչեւ 2015թ.:
Իսկ ահա 20-ամյա Տելյոն ավարտված մրցաշրջանում Բարսելոնայի կազմում անց է կացրել 15 խաղ եւ դարձել 7 գոլի հեղինակ:
Մադրիդի Ատլետիկոն ցանկանում է ձեռք բերել Բարսելոնայի 3 ֆուտբոլիստների. FCBarca.am